19:43 11.09.2018
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում բարեգործական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը ևս այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում:
Մասնավորապես, նախատեսվում է բարերարների աջակցությամբ նպատակային 10 տեղ հատկացնել Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին և մասնագետներ պատրաստել տնտեսության համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես հարդարման շինարարական աշխատանքների և մետաղների մշակման տեխնոլոգիա մասնագիտություններով:
Իր հերթին Անուշավան Աբրահամյանը նշել է, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի և Մարտունու, ինչպես նաև Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարաններում, որտեղ հրաշալի հնարավորություններ կան որակյալ կրթություն ապահովելու համար:
Բարերարը նշել է նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամի խորհուրդը որոշում կընդունի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն վերանորոգելու, սարքավորումներով վերազինելու վերաբերյալ՝ ներդնելով նոր մասնագիտություններ, մասնավորապես գինեգործություն, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, այգեգործություն և այլն:
Անուշավան Աբրահամյանը շեշտել է, որ հետևողական է լինելու՝ 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դասախոսների և վարպետների որակավորման բարձրացման խնդիրներին:
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...