08:01 13.06.2024
Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողներին։ Առանձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ Ոստիկանության ծառայողները Պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Մասնավորապես, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Ըստ ներկայացված պնդումների՝ նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։ Պաշտպանը նշված հանգամանքը անթույլատրելի և դատապարտելի է համարում։
Դրա հետ մեկտեղ խիստ մտահոգիչ են բժշկական օգնություն ստացող Ոստիկանության ծառայողների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետևանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաև այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ։
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ այս իրադարձությունների ընթացքում վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, պահանջել է նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեության անհրաժեշտ երաշխիքների ապահովում։ Առանցքային է վերը նշված գործերով պատշաճ քննության իրականացումը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։
Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,-նշված է հաղորդագրության մեջ։
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...