18:22 13.06.2024
2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:
Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի պարկուճներ և գնդակներ: Տուժողի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքը, որոնց թվում՝ պատանու հայրը, հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել են:
Քրեական վարույթի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նոր քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որոշում է կայացվել, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:34 09.05.2025
Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավորՄայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...
23:24 09.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...
23:16 09.05.2025
Տեղի է ունեցել վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակինԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները. 1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան 2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան 3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան 4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան 5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, […] ...
23:07 09.05.2025
Արմավիր քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներՄայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […] ...
22:51 09.05.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըՄայիսի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է. «Եվրոպայի օրը խորհրդանշում […] ...
22:39 09.05.2025
Հողմիկ գյուղում այրվել է անասնակերՄայիսի 9-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...