Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար:

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա:

Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում, ասել է, որ Եվրամիությունը ներկայումս շատ լուրջ էներգետիկ ճգնաժամ է ապրում։

Մինչ այս ԵՀ ղեկավարը հայտարարել էր, որ այն եկամուտները, որոնք եվրոպական երկրները ստացել են ռուսական սառեցված ակտիվների տեղաբաշխման արդյունքում, հուլիսին կսկսեն փոխանցվել Ուկրաինային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

11:00 10.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

10:10 10.05.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

09:48 10.05.2025

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

Պակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

09:40 10.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

09:25 10.05.2025

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

Պակիստանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...

BACK_TO_TOP