Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

18:34 26.06.2024

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել ընտանիքների առաջնային կարիքները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն նոր քաղաքականություններ ու աջակցության մեխանիզմներ։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջնաժամկետ և բնակարանային ապահովման պետական աջակցության երկարաժամկետ ծրագրերը։ Վերջինիս խոսքով՝ պետական բնակարանային ծրագրի իրագործմանը զուգահեռ՝ կարևոր է նաև փափուկ հմտությունների, քաղաքացիական կողմնորոշման և նոր գիտելիքի տրամադրման միջոցով օգնել հայրենակիցներին՝ ունենալ տնտեսական ինքնաբավություն և տեսնել իրենց ապագան Հայաստանում։

«Փախստականների համաշխարհային օրվա հիմնական ուղերձն այն է, որ հրատապ լուծումներ են անհրաժեշտ՝ ապահովելու, որ փախստական և տեղահանված երեխաներն ու ընտանիքները կարողանան օգտվել նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչ մյուսները: Լուծումների նախագծման կարևոր տարրերից մեկը, իհարկե, փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հասկանալն է: Կիրառված մոտեցումներն ու գործիքները դեռևս 2021 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ աշխատանքի արդյունքն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ կարիքների գնահատման համակարգերի բարելավմանը և դրանք սոցիալական պաշտպանության առկա ծրագրերին կապելուն»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 Վերջինս նաև նշել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը բարձր է գնահատում փախստականների ճգնաժամին արձագանքելու ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները՝ և՛ դրամական օգնության, և՛ աջակցության այլ ծրագրերի միջոցով: Քրիսթինե Վայգանդը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաների ու ընտանիքների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման ու իրականացման հարցում:

Քննարկման ընթացքում ներկաները ծանոթացել են հետազոտության մանրամասներին՝ կիրառված մեթոդաբանությանն ու գործիքակազմին, կարիքների գնահատման հարցաշարերին։ Անդրադարձ է կատարվել նաև ընտանիքների առողջապահական, մասնագիտական, կրթական, զբաղվածության և այլ հարցերին։

Հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ-ն, տեխնիկական փորձաքննության հարցում՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ու Համաշխարհային բանկը: Ուսումնասիրությունը արտակարգ իրավիճակներում կարիքների համալիր գնահատման համակարգերի և գործիքների լավարկման, սոցիալական պաշտպանության կանոնավոր ծրագրերի իրականացման համար կարևորագույն գործիք է դառնալու՝ նպատակ ունենալով զարգացնել սոցիալական պաշտպանության հասցեական և արդյունավետ արձագանքման համակարգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP