19:24 26.06.2024
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլեւ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում:
Հայ մշակութային ինքնությունն իր խոր արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ: Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 եւ 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետեւյալ առանցքային միջադեպերը:
- Սբ. Եղիշե Առաքյալի վանք: 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է: 2023 թվականի լուսանկար-ապացույցից երեւում է, որ հեռացվել են հայերեն գրությունները եւ պղծվել կրոնական խորհրդանիշները: Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երեւույթ է դարձել 2020 թվականի պատերազմի հետեւանքով Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Խորհրդանշական տաճար, որը ենթարկվել է հրթիռակոծության Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ժամանակ: Չնայած եկեղեցու պաշտպանությանն ուղղված միջազգային կոչերին՝ 2023 թվականին ոճրագործությունը շարունակվեց: Արբանյակային լուսանկարահանումը փաստում է պատմամշակութային ժառանգության այս կոթողի լրջագույն փոփոխությունների ու վնասների մասին: Մի շարք աղբյուրների պնդմամբ Ադրբեջանը փորձ է կատարում եկեղեցուց սրբել, ջնջել հայկական հետքը՝ վերածելով այն մեկ այլ՝ այսպես կոչված «ալբանական» եկեղեցու:- Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ): Շուշիում տեղակայված այս եկեղեցին բազմիցս ենթարկվել է վանդալիզմի: 2023 թվականին ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ եկեղեցու գմբեթն ու խաչը հանվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքը՝ պղծվել:
- Սբ. Աստվածածին եկեղեցի: Մեկ այլ նշանակալից վայրը՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութ շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցին, վերափոխվել է եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել մզկիթի: Այս միջոցով ջնջվել է եկեղեցու հայկական ու քրիստոնեական ժառանգությունը:
Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու: Նրանք կանգ չառան մինչեւ Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որեւէ հայ չկա: Վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից եւ ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է: Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը եւ միջազգային իրավունքին: Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»,- ասել է ԱԺ պատգամավորը:
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...