13:47 27.06.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:
«Մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ զեկուցողներ, հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, որոնցով ՀՀ-ն անցնել եւ անցնում է, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական պետություն: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը, եւ դա պահանջում է ամենօրյա պաշտպանություն ու ամուր նվիրվածություն:
Ուստի, կարեւոր է փաստել, որ ընտրական բարեփոխումները տեղի են ունեցել պատշաճ կերպով: Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է ընտրական օրենսդրության բարեփոխումները, որոնք մինչ խորհրդարանի կողմից ընդունելը հանգամանորեն քննարկվել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ Հայաստանի տարբեր մարզերում:
Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի Երեւանի ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 եւ 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես զերծ այն խախտումներից, որոնք տեղի էին ունենում մինչեւ հեղափոխությունը, եւ սա կարեւոր է ընդգծել:
Քանի որ իմ գործընկերներն արդեն ներկայացրել են բարեփոխումների լայն շրջանակ, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ իմ եւ իշխող կուսակցության իմ երկու գործընկերների կողմից իրականացվող բարեփոխումների վրա:
2024 թվականի գարնանն Ազգային ժողովն ընդունել է «Ընտանեկան կենցաղային բռնության դեմ» գործող օրինագծում փոփոխությունների մեր առաջարկները: Փոփոխությունների նպատակն էր կատարելագործել գործող օրենսդրությունը, ներդնել զուգընկեր հասկացությունը եւ քրեականացնել հետապնդումները, ինչպես առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիան: Օրինագծի համաձայն` վերանայվում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում թվարկված ծանրացնող հանգամանքները, այդ թվում` գենդերային, ինչպես նաեւ` զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքները:
2023 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը: Ես համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ, որ մենք դիտարկում ենք նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը` որպես մեկ այլ միջոց, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա օգտագործել Միջազգային քրեական դատարանի հնարավորություններն արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Որպես ամփոփում` կարեւորում եմ նշել, որ Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին»:
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...