13:59 27.06.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին:
Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է.
«Հարգարժա’ն գործընկերներ,
Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին:
Թավշյա հեղափոխությունը մի պահ էր, երբ Հայաստանի ժողովուրդը համախմբվեց` պահանջելով վերջ տալ կոռուպցիային եւ ավտորիտարիզմին: Այս հեղափոխությունը միայն առաջնորդներ փոխելու մասին չէր. այն Հայաստանի քաղաքական լանդշաֆտը հիմնովին վերափոխելու մասին էր:
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, թափանցիկության բարձրացմանը եւ օրենքի գերակայության խթանմանը: Հետհեղափոխական ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն ընտրական համակարգի հիմնանորոգումն է: Հայաստանի կառավարության կողմից ջանքեր են գործադրվել ապահովելու, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքն էական փոփոխությունների են ենթարկվել: Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան:
Դատական իշխանության անկախության ամրապնդումը եղել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հիմնաքարը: Քայլեր, ինչպիսիք են դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգումը, ձեռնարկվել են` երաշխավորելու, որ այդ պաշտոններում ընտրության գործընթացն արժանիքահենք է եւ զերծ քաղաքական ազդեցությունից:
Հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին: Ոստիկանության ոլորտում իրականացված հավակնոտ բարեփոխումները, հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը եւ կոռուպցիոն դրսեւորումների դեմ խիստ միջոցառումների նախաձեռնումը նպաստել են կոռուպցիայի կանխարգելմանը եւ հակազդմանը` ստեղծելով ավելի թափանցիկ եւ հաշվետու դատական ու իրավապահ մարմիններ:
Զգալի առաջընթաց է գրանցվել լրատվամիջոցների ազատության ապահովման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել անկախ լրագրությունը խթանելու ուղղությամբ: Արդյունքում Հայաստանը 180 երկրների շարքում 43-րդն է ԶԼՄ-ների ազատության ինդեքսում 2024 թվականի դրությամբ` ամեն տարի անընդմեջ բարելավելով իր վարկանիշը:
Հարգելի’ գործընկերներ, պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է: Այդուհանդերձ, այս մարտահրավերը չի խանգարել Հայաստանի կառավարությանը շարունակել ժողովրդավարական բարեփոխումներն անվտանգության հետ կապված խնդիրներին զուգահեռ: Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հետագա հարձակումներից հետո հայ հասարակության շրջանում քննարկվում էր, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը բացառում են միմյանց, եւ հնարավոր չէ լինել ուժեղ երկիր` լինելով ժողովրդավար: Չնայած անվտանգության հետ կապված բոլոր դժվարություններին` հայ ժողովրդի պատասխանն այս բանավեճին հստակ էր: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը չեն հակասում, ավելի շուտ լրացնում են միմյանց: Ժողովրդավարությունը Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն է, եւ այն ամուր կանգնած է Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության խրամատում:
Հարգելի’ գործընկերներ, չնայած զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը շարունակվում է: Հիմքերը դրված են, բայց մեզնից է կախված, թե ինչ կկառուցենք այդ հիմքերի վրա: Այս բարեփոխումների հաջողությունը կախված է Հայաստանի կառավարության քաղաքական կամքից: Մենք պետք է հավատարիմ մնանք ժողովրդավարության սկզբունքներին` ապահովելով, որ մեր ինստիտուտները լինեն դիմակայուն եւ արձագանքող բոլոր քաղաքացիների կարիքներին:
Գործընկերնե’ր, 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները մեր ժողովրդին կանգնեցրել են ավելի լուսավոր, ավելի ժողովրդավարական ապագայի ուղու վրա: Եվ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի մեր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու եւ այնպիսի հասարակություն կառուցելու համար, որտեղ գերակայում են ազատությունը, արդարությունը եւ հավասարությունը:
Շնորհակալություն»:
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...