17:18 27.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք բանակցություններ ենք վարել նաև այդ ուղղությամբ, և պետք է նշեմ, որ գրեթե ավարտել ենք աշխատանքը խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի վրա։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել տեքստը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ցավոք, պետք է նշեմ, որ մինչ օրս մենք չունենք ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր առաջարկին, սակայն Հայաստանը վճռական է և հաստատակամ խաղաղության օրակարգի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանների սահմանազատման գործընթացը շարունակելու հարցում։
Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Եվ ես իրապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատմամբ շահագրգռված մեր գործընկերների աջակցությունը»,-ասել է Միրզոյանը։
09:30 08.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը09:30 08.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումըՊաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ իր հանդիպումը։ «Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել նոր աշխարհի կառուցումը համագործակցության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև համերաշխության միջոցով: Այս հանդիպումը կծառայի Չեչնիայի Հանրապետության հետ բարեկամության կապերի ամրապնդմանը»,- գրել է նա իր Telegram […] ...
09:19 08.05.2025
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերըՈւկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...
09:10 08.05.2025
Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց էՊակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...
09:00 08.05.2025
NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...
08:50 08.05.2025
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՀյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...
08:38 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...