19:08 27.06.2024
ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:
Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թ. փոխարեն մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, տնտեսավարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» ընկերություններին:
Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուն ներկայացնում է անշարժ գույքի վկայականի պատճենը, առաջարկվում է հանել շահառուի կողմից ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից, ինչպես նաև հստակեցվել են շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում կարգավորումները։
Հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով սահմանվել է դրույթ՝ շահառու կազմակերպության սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության վերաբերյալ։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...