ԱՄՆ-ը հայտարարել է Սև ծովի ջրերում պարեկությունը շարունակելու մտադրության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ը հայտարարել է Սև ծովի ջրերում պարեկությունը շարունակելու մտադրության մասին

22:16 28.06.2024

ԱՄՆ-ը կշարունակի պարեկությունը Սև ծովի միջազգային ջրերում՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարություններին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք թռչել, նավարկել և գործել միջազգային ջրերում և միջազգային օդային տարածքում, որտեղ դա թույլատրվում է օրենքով», – ընդգծել է նա:

Մինչ այս ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հրահանգել էր միջոցներ մշակել Սև ծովի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքների դեմ։

ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ իրենք գրանցում են Սև ծովի վրայով ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքների աճի ինտենսիվությունը։ Անօդաչու թռչող սարքերն իրականացնում են հետախուզություն և թիրախավորում են բարձր ճշգրտության արևմտյան զենքերը ռուսական թիրախներին հարվածելու համար: Նշվում է, որ թռիչքները մեծացնում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի   ինքնաթիռների հետ օդային տարածքում միջադեպերի հավանականությունը։

Ավելի վաղ գնդապետ Խոդարենոկն առաջարկել էր Սև ծովում հրթիռներով խոցել ամերիկյան անօդաչու թռչող սարքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

BACK_TO_TOP