Իրանցի պահպանողականները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում են Ջալիլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Իրանցի պահպանողականները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում են Ջալիլիին

20:49 29.06.2024

Իրանի ամենամեծ պահպանողական քաղաքական շարժումներից մեկը՝ Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհուրդը, ինչպես նաև փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, ովքեր նախկինում հանել էին իրենց թեկնածությունը ընտրություններից, կոչ են արել քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում իրենց համախոհի՝ Հանրապետության Անվտանգության խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի օգտին։

«Քանի որ ընտրությունների երկրորդ փուլը նվիրված է Սայիդ Ջալիլիի և Մասուդ Փեզեշկիանի (ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ) մրցակցությանը, Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհուրդը վկայում է Փեզեշկիանի նկատմամբ ունեցած հարգանքի մասին և միաժամանակ կոչ է անում իր բոլոր աջակիցներին ամբողջ երկրում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ աջակցություն հայտնելու Սայիդ Ջալիլիին»,- ասվում է շարժման կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

13:18 01.07.2025

Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

13:11 01.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

13:05 01.07.2025

Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

13:00 01.07.2025

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

13:00 01.07.2025

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport

GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

12:53 01.07.2025

Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...

BACK_TO_TOP