22:43 29.06.2024
Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ մելանոմայի` (մաշկի քաղցկեղի վտանգավոր տեսակ) դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունը պայմանավորված է POSTN կոչվող գենի ակտիվությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում:
Գիտնականները բացատրել են, որ մելանոմայի բուժման շատ դեպքերում ժամանակի ընթացքում թիրախային թերապիայի ազդեցությունը նվազում է։ Սա կոչվում է դեղերի դիմադրություն: Որոշ հիվանդների մոտ ուռուցքներն ի սկզբանե կարող են կայուն լինել, ասում են հետազոտողները:
Հակաքաղցկեղային դեղամիջոցներով թերապիայի արդյունավետության նվազման հիմքում ընկած կոնկրետ մեխանիզմները բացահայտելու համար գիտնականները վերլուծել են տարբեր գեների ակտիվությունը մելանոմայով հիվանդների ուռուցքային բջիջներում բուժումից առաջ և հետո: Հետազոտության ընթացքում կիրառվել է բարակ ասեղային բիոպսիայի նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս վերլուծել յուրաքանչյուր բջիջ առանձին։
Արդյունքները ցույց են տվել, որ արագ զարգացող մելանոմայով հիվանդների ուռուցքային բջիջներն ունեցել են POSTN կոչվող գենի արտահայտման աճ: Բացի այդ, այս ուռուցքների միկրոմիջավայրը պարունակել են որոշակի տեսակի մակրոֆագների ավելի մեծ քանակություն՝ իմունային բջիջների ենթատեսակ, որը նպաստում է քաղցկեղի զարգացմանը:
Գիտնականները պարզել են, որ POSTN-ը կապվում է քաղցկեղային բջիջների մակրոֆագների մակերեսի հատուկ ընկալիչների հետ և փոխում է դրանց ֆունկցիոնալ ծրագիրը՝ պաշտպանելու բջիջները դեղամիջոցների ոչնչացումից:
Գիտնականները բացատրել են, որ դեղերի դիմադրությունն անհնար է առանց մակրոֆագների, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...