15:57 12.09.2018
Ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը շեշտել է, որ գաղտնալսման սարք կարող է ձեռք բերել յուրաքանչյուր մեծահարուստ: Այնուհետև թվարկել է գաղտնալսման այլ տարբերակներ ևս: Մարտիրոսյանը նշել է, որ սրանք վարկածներ են, այլ ոչ թե հանցագործության մասին հաղորդում կամ որևէ մեղադրանք:
«Նախ, ասեմ, որ կարող է գաղտնալսվել օպերատորի մակարդակով: Բացի դրանից՝ չգիտեմ՝ ինչպիսին են ԱԱԾ-ում ներքին գործառույթները, բայց նշեմ, որ այնտեղ կա գաղտնալսման վարչություն, որտեղ կարող են լինել անբարեխիղճ աշխատողներ: Տեսականորեն կարող են լինել նաև այլ երկրի հատուկ ծառայությունները: Եկեք հասկանանք, որ Հայաստանը գտնվում է ռադիոէլեկտրոնային հետախուզության տակ»,- ասել է նա:
Ձայնագրությունն ու դրան հետևող գործընթացները, ըստ Մարտիրոսյանի, չեն կարող ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների և ընտրության ելքի վրա:
«Գաղտնալսման հնարավորությունները շատ են, բայց խնդիրն այն է, որ խոսվել է բաց հեռախոսակապով: Նման դեպքերում պետք է միշտ պատրաստ լինես գաղտնալսման: Սա չի վերաբերում միայն հատուկ ծառայություններին: Օրինակ՝ լրագրողները ևս պոտենցիալ ռիսկային գոտում են գտնվում»,- նշել է Մարտիրոսյանը:
22:42 02.05.2025
Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերականգնվել և բարելավել է Մ-6, Վանաձոր – Ալավերդի- ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,611 կմ հատվածը (Օձունի խաչմերուկ): Պետական բյուջեից հատկացվել է 977 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:33 02.05.2025
Կոտայքի մարզում «Volkswagen ID4»-ը բախվել է կայանված «Howo» բեռնատարին, ապա երկաթե արգելապատնեշին. կան տուժածներՄայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Երևանի բնակիչ 34-ամյա Արտաշես Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Howo» մակնիշի բեռնատարին ապա երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 6-ամյա Լ․ Մ․-ն մարմնական […] ...
22:26 02.05.2025
Կառուցվել և շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Հագվի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:19 02.05.2025
Թրամփը ապառնում է պատժել նրանց, ովքեր նավթամթերք են գնում Իրանից․ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրաՄիացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […] ...
22:09 02.05.2025
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Վարուժան Ալմոյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, որոնցից մեկը մասամբ մխրճվել է մեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական […] ...