Սիրիա հումանիտար առաքելության դիմաց Հայաստանը պետք է Ռուսաստանից լուրջ բաներ ստանա մեկ այլ հարցում. փորձագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

Սիրիա հումանիտար առաքելության դիմաց Հայաստանը պետք է Ռուսաստանից լուրջ բաներ ստանա մեկ այլ հարցում. փորձագետ

19:30 12.09.2018

ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

Ըստ փորձագետի` Հայաստանի նոր իշխանությունները, մանավանդ վարչապետը, փորձում են փարատել Ռուսաստանի մտավախությունները և ասել նրան, որ Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին, միաժամանակ, իրենք կարողանան որոշակի բարեփոխումներ անել, կոռուպցիայի դեմ պայքարել և այլն:

«Սա սովորական աշխատանքային այց էր, սպասելի էլ չէր, որ մեծ արդյունքներ կգրանցվեն, առայժմ, կարծես թե, կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ որոշ հարցերում, փորձում են ընդհանուր համագործակցության շրջանակները գծել, որոշել հետագա համագործակցության ձևաչափը և շրջանակները, ստուգողական-հետախուզական այցեր են, և կողմերը փորձում են ընդհանուր լեզու գտնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայաստանը փորձում է նորից սիրաշահել Ռուսաստանին, Վարդանյանը պատասխանեց, որ իսկապես կա նման բան, բայց պետք է փորձել հասկանալ, թե ինչ է դրա դիմաց ստանալու Հայաստանը: Նրա խոսքերով` առայժմ չի նկատվում, թե ինչ պետք է ստանա, իսկ քաղաքականությունը հաճախ «դու` ինձ, ես` քեզ» սկզբունքով գործող մի մեխանիզմ է: Քաղաքագետը հույս հայտնեց, որ մեր երկրի իշխանությունների կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու դիմաց, որը, նրա գնահատմամբ, ակնհայտորեն ռուսական նախաձեռնություն է, Հայաստանը պետք է շատ լուրջ բաներ ստանա մեկ այլ հարցում:

«Ենթադրում եմ, որ իշխանությունները կփորձեն հասնել նրան, որ Հայաստանում ռուսական գազի սակագինը կէժանացվի կամ զենք-զինամթերք ձեռք կբերվի, մանավանդ, որ խոսքը ռուսական կործանիչների ձեռքբերման մասին է: Բանակցություններն ընթացքի մեջ են, պետք է փորձել հասկանալ, թե ինչ է դրա դիմաց ստանալու Հայաստանը: Առայժմ, կարծես թե, դա ներկայացվում է որպես հայ-ռուսական հումանիտար համագործակցության հրաշալի օրինակ, բայց թե ինչ ենք ստանալու դրա դիմաց, առայժմ իշխանություններն այդ մասին չեն բարձրաձայնում»,- նշեց քաղաքագետը:

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը, ըստ Վարդանյանի, որոշակի մտավախությունների տեղիք կարող է տալ: Նա, սակայն, հույս հայտնեց, որ իշխանությունները, ամեն դեպքում, գնահատել են ռիսկերը: Քաղաքագետի խոսքերով` մտավախություններից մեկն այն է, որ դա կարող է առաջացնել Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի զայրույթը:

«Տեսակետ կա, որ Հայաստանը նույնիսկ կարող է պատժամիջոցների տակ ընկնել: Հուսով եմ, որ բոլոր այս ռիսկերը գնահատվել են, Հայաստանը գնահատել է ԱՄՆ-ի հնարավոր հակազդեցությունը, կամ նույնիսկ այդ հարցը քննարկվել է ԱՄՆ-ի հետ, հուսով եմ, որ հայկական սակրավորների և հումանիտար առաքելություն իրականացնողների ստորաբաժանումը միայն Հալեպում կլինի, որտեղ անհամեմատ ավելի հանգիստ է, այլ շրջաններ չեն ուղարկի, և բոլոր այս ռիսկերը հուսով եմ, որ իշխանությունները գնահատել են»,- ասաց նա:

Վարդանյանը համոզված է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից բարձրացվել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և այդ հարցի միջոցով փորձ է կատարվել ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա: Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարողացել է չեզոքացնել այդ ճնշումները, և այսուհետ էլ թույլ չի տրվելու Ռուսաստանին միջամտել Հայաստանի ներքին գործերին:

Քաղաքագետի խոսքերով` այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու անգամ խոսեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վկայում է այն մասին, որ Ռուսաստանում անտարբեր չեն Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի նկատմամբ, կամ էլ դա ուղղակի պատրվակ է Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար:

«Ես շատ եմ կարևորում, որ այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը իր ուղերձում հստակ հայտարարեց, որ երկու երկրները պետք է հարգեն միմյանց և չխառնվեն միմյանց ներքին գործերին»,- նշեց քաղաքագետը:

Հարցին` Ռուսաստանի վստահությունն ի՞նչ գնով պետք է ձեռք բերվի, արդյո՞ք դա ենթադրում է նաև հավասար հարաբերություններ, թե սոսկ վերադաս-ստորադասի կարգավիճակ, Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանի ներկա իշխանությունները պետք է չանեն այն սխալները, որ արել են նախկին իշխանությունները, և որոնք ճակատագրական եղան: Նա հիշեցրեց` երկրորդ նախագահի ժամանակ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ հանձնվեցին Ռուսաստանին, երրորդ նախագահն էլ հետագայում այդ ճանապարհով էր գնում, մինչև 2016թ. ապրիլյան իրադարձությունները, և միայն դրանից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին, կարծես թե, որոշ «հավակնություններ» ներկայացնել Ռուսաստանին, դրանից հետո Երևանում` Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը որոշակի ակնարկներ արեց Ռուսաստանի կողմից որոշակի պարտավորվածություններ չիրականացնելու մասին, բացի դրանից՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում խոսվեց այդ կառույցի ոչ լիարժեք գործելու և այլնի մասին:

«Նիկոլ Փաշինյանը պետք է չգնա այն ճանապարհով, որով գնացել են Հայաստանի նախկին իշխանությունները: Իհարկե, պետք է ցույց տալ, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ ռևերանսներ չի կատարելու, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է զիջումների գնալ Ռուսաստանի հետ: Կան հարցեր, որտեղ որևէ զիջում Ռուսաստանին անթույլատրելի է»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու  ծավալուն միջոցառում է նախաձեռնել

19:10 01.05.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...

BACK_TO_TOP