Ով ուզում է լինի, պետք է պարզվի, պատժվի և պատասխանատվության ենթարկվի. Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցի գաղտնալսման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ով ուզում է լինի, պետք է պարզվի, պատժվի և պատասխանատվության ենթարկվի. Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցի գաղտնալսման մասին

17:46 12.09.2018

«Քննությունը իրոք պետք է պարզի, թե ով է գաղտնալսել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերին: Բոլորս ենք պահանջատեր դրանում և ով ուզում է լինի, պետք է պարզվի և պատասխանատվության ենթարկվի, որովհետև դա երկրի ազգային անվտանգության հարց է: Ես ինքս` որպես քաղաքացի, պահանջատեր եմ, որ հնարավորինս արագ բացահայտվի և պարզվի այն  անձը, որը նման հանդգնություն է դրսևորել և ենթարկվի ամենախիստ պատասխանատվության»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը նաև անդրադարձավ երեկ կայացած ԱԱԾ և ՀՔԾ պետերի մամուլի ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանի կողմից նախաքննության հնարավոր գաղտնիքի հրապարակմանը և շեշտեց, որ նախաքննության գաղտնիք է համարվում ցանկացած տեղեկատվություն, որը ձեռք է բերվել նախաքննության արդյունքում և այն կարող է  հրապարակվել քննիչի կամ դատախազի թույլտվությամբ:

«Արդյո՞ք Քննչական ծառայության պետը իրավունք ունի հրապարակել նման ծավալի նախաքննության տվյալներ: Սա կարծում եմ՝ արդեն քննարկման առարկա կդառնա նաև հետագայում, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը սպառիչ և հստակ է»,- նշել է Գևորգ Կոստանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը այս ամենին զուգահեռ ողջունեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի համարձակությունն ու ազնվությունը, որ ընդունեցին, որ իրոք տեղի է ունեցել խոսակցությունը, նաև բացատրեցին, թե որն է եղել այդ խոսակցության նյութը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

BACK_TO_TOP