18:53 12.09.2018
Այսօր Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մեջբերեց օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ Արցախի խնդրի լուծողը ժողովուրդն է և թող որևէ մեկը չմտածի, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թաքուն որևէ թուղթ կստորագրի և եթե տեսնի խնդրի լուծման տարբերակ, ապա կգա և կկանգնի ժողովրդի առջև և միասին կորոշեն այդ տարբերակին գնո՞ւմ են, թե՞ ոչ:
«Ես փորձեմ բարձրաձայն մտածել. ասենք՝ 150 հազար մարդ հավաքված էր հրապարակում, չենք հանում զինվորներին, ոստիկաններին, հետքրքրվածներին, ենթադրենք՝ մի 150 հազար էլ շատ էին ուզում գալ, բայց չեկան: ԱԺ վերջին ընտրություններից մասնակցել է մեկ միլիոն 550 հազար մարդ, ենթադրենք՝ դրանց մի մասը զբաղված է, իսկ մի մասը չի ուզում գալ Արցախի խնդրի մասին քննարկումների, այն մնացած մարդիկ, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, բայց չեն գալու այդ հարցը հրապարակում քննարկելու: Ուզում եմ հարց ուղղել ՀՀ վարչապետին, ոչ թե հանրահավաքի առաջնորդին: Պարո՛ն Փաշինյան, Դուք իսկապես մտածո՞ւմ եք, որ Արցախի հարցը պետք է լուծվի հրապարակում «այո» կամ «ոչ» գոռալով, եթե «այո», կխնդրեմ հիմնավորել պատասխանը»,- ասել է նա:
Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասաց, որ այդ ելույթի ընթացքում խոսել է հանրաքվեների ինստիտուտը ուժեղացնելու անհրաժեշտության մասին:
«Բնականաբար միջազգային հանրությունը և բանակցային ֆորմատի տրամաբանությունն է, որ Արցախի վիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ, ես կարծում եմ, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական հանրաքվեով: Եթե ես և կառավարությունը մտածենք, որ որևէ տարբերակ կա, ապա կներկայացնենք այն ժողովրդին, իսկ որոշելու տարբերակը հանրաքվեն է, իսկ հանրահավաքները նախապատրաստական շրջանն են: Կարծում եմ՝ հասկանալի է, որ նման հարցերը պետք է ժողովրդի կամարտահայտմամբ լուծվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Արցախի խնդրի լուծման համար հարկավոր է հանրաքվե անցկացնել:
Արմինե Կյուրեղյանը նշեց, որ «միամիտ լոռեցու» նման ինքը և բազմաթիվ մարդիկ սխալ էին ընկալել վարչապետի խոսքերը և մտածել, թե Արցախի խնդիրը պիտի լուծվի հրապարակում, ինչին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Տիկի՛ն Կյուրեղյան, համարե՛ք դա միամիտ իջևանցու բացթողում»:
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...