10:45 01.04.2018
Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը: Երկու տարի առաջ, ապրիլի 1-2-ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեց հանկարծահաս հարձակմանը: Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու դարձյալ հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ մոսկվաներում ընկած, կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում կարեւոր ներդրում ունեցավ Երկրապահը: Մենք հաշված ժամերի ընթացքում հայտնվեցինք առաջնագծում՝ հայ դիրքապահ զինվորի կողքին: Երկրապահները լրացրին մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը: Ապրիլյան պատերազմին մասնակցեցին ավելի քան 5 000 երկրապահ կամավորական՝ ինչպես 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահներ, ովքեր այդ կերպ հիմնավորեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը Երկրապահում ճիշտ հիմքերի վրա է դրված: Հազարավոր երկրապահ կամավորականներ էլ ցուցակագրվել եւ սպասում էին առաջնագիծ մեկնելու՝ իրենց հերթին: Ապրիլյան պատերազմին մասնակցեց ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը: Հայկական զինուժը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց, թշնամին շպրտվեց իր բույնը: Սակայն ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ հազարից ավելի վիրավոր եւ հարյուրից ավելի զոհ՝ արծիվ տղաներ, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացան եւ հիմա երկնքի արքայությունից են հսկում մեր անդորրը: Այս քաջերը գնացին, միախառնվեցին 1989-ի պատերազմի զոհերին, բոլոր ժամանակների մեր սուրբ նահատակներին: Ապրիլյանի ժամանակ 14 զոհ էլ Երկրապահն ունեցավ, ինչպես նաեւ՝ մի քանի տասնյակ վիրավորներ, հաշմանդամներ, թեպետ՝ բոլորն էին երկրապահ: Երկրապահը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է երդմանը: Այսօր էլ կրկնում ենք՝ միշտ պատրաստ ենք պատժել թուրք ազերիների բոլոր սադրանքները: Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին, ինքներս ենք հայրենասիրական դասընթացներով պետության լիարժեք քաղաքացիներ կրթում, բայց եւ կրկնում ենք՝ ցանկացած անհրաժեշտ պահի կհայտնվենք խրամատում: Եռասերունդ Երկրապահը խոնարհվում է ապրիլյանի զոհերի հիշատակի առաջ, խոնարհվում է բոլոր ժամանակների մեր նահատակների առաջ: Հավերժ փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր քաջերին: Հավերժ փառք աշխարհասփյուռ հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի հայկական պետությանը:
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...