20:14 10.07.2024
Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կաշխատի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Թիմի ղեկավարությունը գլխավոր մարզչի հիմնական թեկնածու էր դիտարկում Ստեֆանո Պիոլիին, սակայն իտալացի մասնագետի հետ բանակցությունները տապալելուց հետո որոշվել է հրավիրել ֆրանսիացի Լորան Բլանին:
Բլանը ժամանակին գլխավորել է ֆրանսիական «Բորդոն», ՊՍԺ-ն ու «Օլիմպիկը», աշխատել է նաև Կատարը ներկայացնող «Ալ Ռայանում»: Անվանի ֆուտբոլիստը 2010-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ավարտված մրցաշրջանում «Ալ Իթիհադը» 54 միավորով զբաղեցրել էր 5-րդ տեղը ու չէր կարողացել նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...
11:00 10.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...
10:30 10.05.2025
Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...
10:10 10.05.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետՄիացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...
09:48 10.05.2025
Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջՊակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...