Ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ. վարչապետ

19:06 12.09.2018

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ներդրումային և տնտեսական քաղաքականության մասին և մասնավորապես հարցում նշեց.

«Ես հասկանում եմ, որ դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որը վերաբերում է երկրորդ եռամսյակին, ըստ որի՝ ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43%-ով»,-ասաց Կարինե Աճեմյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ Փաշինյանի՝ ՌԴ-ում գործարարների հետ հանդիպումից հետո մամուլում մի շարք հրապարակումներ եղան ու գործարարներ եղան, որոնք հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից:

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար կա 3 հիմնական խոչընդոտ, որոնցից առաջինը կոռուպցիան է, երկրորդը՝ մենաշնորհը, օլիգարխիան և երրորդը՝ կոռումպացված դատական համակարգը:

«Ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ: Կարող ենք ասել, որ, ըստ էության, կոռուպցիան Հայաստանում ջախջախված է, մենաշնորհներ չկան ՀՀ-ում և անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է»,- ասել է վարչապետը և հավելել, որ հունիսին ունեցել ենք 9.6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1 %:

Վարչապետը նշել է, որ վերոնշյալ ցուցանիշները, ըստ էության, շատ լուրջ են, ինչպես նաև բանկային համակարգում այսօր ավանդներն ավելի են, քան երբևէ: Վերջին ամիսներին բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 100 մլն դոլարով:

«Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած ժամանակահատվածին՝ երկրորդ եռամսյակի երկու ամիսները ապրիլ, մայիս և հունիս ամիսներն են:  Ապրիլին և մայիսին, այո՛, ցավոք, ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը ՀՀ-ից հանել և դրա համար էլ արդյունքում ստացվել են ձեր նշած ցուցանիշները: Բայց ես հավաստիացնում եմ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և հետ կբերվեն ՀՀ ու դրանով ձեր բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP