18:28 19.07.2024
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ համատեղ ջանքերով ռազմավարության իրականացումը ապահովելու ուղղությամբ։
Խոսելով ռազմավարական ծրագրի նախագծային փուլին նախորդած ծավալուն նախապատրաստական աշխատանքի մասին՝ փոխնախարարը մատնանշել է քաղհասարակության շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբային քննարկումների կարևորությունը, ինչը նախ իր բնույթով աննախադեպ է եղել և, միաժամանակ, թույլ է տվել համատեղ վերլուծել ոլորտային ձեռքբերումները, արձանագրել խնդիրները և ըստ թիրախային ուղղությունների հասցեագրել դրանք։
Անդրադառնալով բարեփոխումների իրականացման հանձնառությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է արդեն իսկ մի քանի ուղղությամբ արձանագրված կարևոր նվաճումները, որոնք լավ հենք են ոստիկանական համակարգում դրական փորձառությունը տարածելու և մնացած ուղղություններով բարեփոխումները սահուն շարունակելու համար։ Խոշոր նվաճումների շարքում նա առանձնացրել է ներքին անվտանգության դաշտի նոր դերակատարի, ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ ՆԳ նախարարության ձևավորումը։
«Ոստիկանության ոլորտի ամենօրյա գործողությունները, ոստիկանության կողմից նաև ծախսվող ռեսուրսները գտնվում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ վերահսկողության ներքո։ Սա շատ կարևոր ինստիտուցիոնալ նվաճում է այս ոլորտի փոփոխությունների համար, ինչը թույլ կտա էլ ավելի թափանցիկ և էլ ավելի հաշվետու ձևաչափով օգտագործելով Կառավարություն-ԱԺ բոլոր գործիքակազմերը՝ հանել բառեր, ավելի բաց խոսել այն բոլոր քայլերի մասին, որոնք իրագործվել են, և ընդունել այն բոլոր խնդիրները, որոնք դեռ պետք է հասցեագրվեն և լուծվեն»,-նշել է Արփինե Սարգսյանը:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Պարեկային ծառայության, ջրային պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանն ու դրանց հանրապետական ամբողջ ծածկվածությանը, որի ներդրման գործում միավորել են ջանքերը թե՛ քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ միջազգային գործընկերները։ Փոխնախարարը նշել է նաև նոր Քրեական ոստիկանություն ընդունելության և հոկտեմբերին արդեն վերափոխված ուղղության մեկնարկի, Ոստիկանության մնացյալ ուղղություններով կառուցվածքային և ֆունկցիոնալ հստակեցման տեսլականի մշակման մասին։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը կառուցողական համագործակցության համար։ Նա նշել է, որ ոստիկանության բարեփոխման գործընթացում կան ձեռքբերումներ, պարեկային ծառայության հանդեպ աճում է հասարակության վստահությունը: Նրա խոսքով՝ քաղհասարակությունը լիովին ըմբռնում է ոստիկանության բարեփոխման հետ կապված մարտահրավերների բարդությունը, բայց քաղհասարակության քննադատությունը պետք է ընդունել որպես ՆԳ նախարարության բարեփոխումների կայացման ճանապարհին օգնելու հանձնառություն:
Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։ Նա ներկայացրել է ռազմավարական ծրագրի հենասյունային բաղադրիչները, անդրադարձել է ոստիկանական ծառայության, ենթակառուցվածքի, տեխնիկական հագեցվածության և ֆունկցիոնալի լավարկմանը՝ կարևորելով բարեփոխումների իրականացման գործընթացում ներառականության, հանրային ընկալման, ռազմավարական հաղորդակցության ու միջազգային համագործակցության ապահովումը։
Հանրային քննարկմանը մասնակցում էին միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և գերատեսչությունների, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ։
Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկների հիման վրա լրամշակել նախագիծն ու այն ներկայացնել պաշտոնական շրջանառության։
15:27 08.05.2025
Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը15:20 08.05.2025
Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ: Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...
15:17 08.05.2025
Վարժական հավաքներ են հայտարարվում պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակովԳործադիրի որոշմամբ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: Սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: ...
15:15 08.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ՀնդկաստանՄայիսի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: ...
15:13 08.05.2025
38-ամյա տղամարդու ավտոտնակում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել էՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ապրիլի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 38-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի […] ...
15:10 08.05.2025
Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթԿառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի […] ...
15:06 08.05.2025
Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվիԿառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու […] ...