20:42 19.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-15:00 Գլինկայի 1-ին նրբ․ 8-17 առանձնատներ, Լիսինյան փ. 28-91 առանձնատներ, Միչուրինի փ. 1, 4, 6 առանձնատներ,
11։00-17:00 Այգեստան 9 փողոց 67-105 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոց 7-227 առանձնատներ, Ուլնեցի փ. 30, 30Ա շենքեր, Լենինգրադյան փ. 2, 4, 6, 8 շենքեր, Հալաբյան փ. 3, 5, 7 շենքեր, Օհանովի փ. 2, 4, 8 շենքեր, Շերամի փ. 57 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզ՝
10:30-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝
10:30-12:30 Ռինդ գյուղ մասնակի,
10:30-15:00 Մարտիրոս գյուղ մասնակի,
Գեղարքունիքի մարզ՝
10։30-16։30 Սևան քաղաք՝ Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ-ի «Արևելյան» մասնաճյուղ, «Բուսաբույժ Նանա», «Սևան ՆԵ», «Գևորգյան Քոլեթ», «Մեռպո», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ներ, Սևանա թերակղզու հարակից հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-15:00 Վաղաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Սյունիքի մարզ`
11:00-12:00 Սիսիան քաղաք՝ Որոտան փ. 4բ, 8 շենքեր, Իսրայել Օրու փ. 5, 7, 9 շենքեր,
12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Որոտան փ. 2 ա, 4 ա շենքեր, Շիրվանզադեի փ. 2 ա շենք:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
10:22 26.06.2025
Հյուսիսային պողոտան ազատվել է ինքնակամ շինությունիցՀյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարան։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
10:16 26.06.2025
Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում․ ԻնֆանտինոՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը: «Առավելագույնը 5 տարի հետո ֆուտբոլը կարող է դառնալ ամենատարածված մարզաձևն ԱՄՆ-ում։ MLS-ը, անկասկած, աշխարհի լավագույն լիգաներից մեկն է», – ասել է Ինֆանտինոն Fox Sports-ի եթերում: Ըստ The Athletic-ի` 2025 թվականին անցկացված […] ...
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 26.06.2025
Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...
10:00 26.06.2025
Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...