Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու Իսրայելի կոչը դաշինքում աջակցություն չի գտնի․ Ֆիդան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու Իսրայելի կոչը դաշինքում աջակցություն չի գտնի․ Ֆիդան

13:49 01.08.2024

Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային հեռացնելու Իսրայելի կոչն այնտեղ աջակցություն չի գտնի։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել, կարծում է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 28-ին ասել է, որ իր երկիրը կարող է «մտնել Իսրայել» այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է՝ կոչ անելով ՆԱՏՕ-ից հեռացնել Թուրքիային, որն այս դաշինքի ամենահին անդամներից է։

«Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել։ Բացի այդ, Թուրքիան միակ երկիրը չէ, որի կարծիքը պաղեստինյան հարցում չի համընկնում Արեւմուտքի հետ։Կան այլ երկրներ, որոնք Իսրայելի դեմ դիրքորոշում են ընդունում, բայց նրանց ձայնի տոնայնությունը կարող է տարբեր լինել։ Պաղեստին պետության ճանաչման համատեքստում Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը»,-ասել է Ֆիդանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէ

19:05 06.05.2025

Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէ

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց

19:00 06.05.2025

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց

Մայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

18:50 06.05.2025

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...

Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղին

18:38 06.05.2025

Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին

18:30 06.05.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...

SHANTNEWS

18:00 06.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP