Եթե պարզենք` ում էր ձեռնտու, կհասկանանք` ով էր պատվիրել. Պարգև Օհանյանը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Եթե պարզենք` ում էր ձեռնտու, կհասկանանք` ով էր պատվիրել. Պարգև Օհանյանը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման մասին

19:02 13.09.2018

Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման շուրջ քննարկումները չեն դադարում: Տեսակետներ են հնչում, որ նրանց հրաժարականից բացի, կան նաև քրեական գործեր հարուցելու հիմքեր:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախկին դատավոր Պարգև Օհանյանը նշեց` հարցը լուրջ է, քանի որ շատ բան կարող է լսած լինեն, ինչ-որ այլ խոսակցություններ:

«Ճիշտն ասած` չեմ կարծում, որ այնքան անզգույշ են եղել, որ ավելի վտանգավոր բաներ են խոսել: Պարզապես, իմ կարծիքով՝ եզակի դեպք էր, ըստ իս` եզակի, հատուկ պատվերով, երևում է ձեռագիրը, կամ էլ` ում էր դա ձեռնտու, հռոմեական իրավունքից Cui bono, որ մինչև հիմա օգտագործվում է, եթե պարզենք` ում էր ձեռնտու, կհասկանանք` ով էր պատվիրել, դա, իմ կարծիքով, կարող էր անել հեռախոսային ցանցի հասարակ ծառայողը, ես մասնագետ չեմ, իհարկե, բայց նպատակն էլ պարզ է, ցավոք, շանտաժ, սաբոտաժ երևի, մի խոսքով: Ես այդտեղ ինչ-որ լուրջ բան չեմ տեսնում, սովորական, կենցաղային զրույց է»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք այդ հեռախոսազրույցում քրգործ հարուցելու հիմքեր կան, մասնավորապես` դատավորին ուղղորդելու հիմքով, նա պատասխանեց, որ նախ՝ դատավորի պահը պարզ չէ, հակասական բաներ են ասվում, և ի սկզբանե էլ իր համար հասկանալի չէ, քանի որ երբեմն մարդիկ իրականը մի քիչ փոխաբերական են ներկայացնում: Օհանյանը նշեց, որ իրեն ի սկզբանե անհավանական է թվացել այն, որ դատավորը կարող է վերցնել հեռախոսը, զանգել ԱԱԾ պետին, հատկապես որ դա հերքում են թե՛ դատավորը, թե՛ ԱԱԾ տնօրենը: Նրա խոսքերով` շատ հնարավոր է, որ եղել է մի տեսակ միջնորդավորված բան` կարծիքի հայցում, և այդտեղ որևէ մեկին մեղադրել չի կարելի, այդ թվում՝  դատավորին, որը գուցե շարժվել է նախկին իներցիայով, այն էլ նման մասշտաբի պատասխանատու որոշում կայացնելու համար:

«Սովոր են, դե հիմա, իհարկե, եթե եղել է նման բան, զարմանալու բան էլ չկա, լուրջ հարցեր են, կարող է` նույնիսկ ես էլ լինեի, փորձեի, ասենք, Վճռաբեկ դատարանի նախագահին զանգել կամ ինչ-որ ուրիշի: Ճիշտ չէ, իհարկե, բայց ընդունված է եղել, մյուս կողմից էլ պետք է հասկանալ մարդկանց, վերջին հաշվով, չեն ուզում մենակ մնալ, միայնակ որոշել: Ի դեպ, դատավորի վարքագծի կանոններով չի էլ արգելվում միմյանց հետ խորհրդակցելը: Այլ հարց է, որ պետին զանգի, էլի, կարող է` մասնակցող դատախազի հետ է խոսել, ինքն էլ իր վերադասի հետ, վերադասն էլ զանգել է ԱԱԾ պետին, այսինքն` կարող է այսպիսի ինչ-որ ընթացք ունենալ, բայց հեռախոսային խոսակցության մեջ ուղղակի կոնտակտ ներկայացվի, դա դեռ պետք է պարզվի, բայց բոլոր դեպքերում ոչ մի դատապարտելի բան ես չեմ տեսնում և չկա: Թող ասողները մտածեն իրենց հանցավոր գործերի ու գործունեության մասին: Աստվածաշունչն ասում է` քո աչքի մեջի գերանը հանի, նոր մյուսների աչքի մեջ փուշ փնտրի»,- նշեց Օհանյանը:

Ըստ նախկին դատավորի` այն, որ ԱԱԾ պետը և ՀՔԾ պետը քննարկել են հարց կամ հարցեր, նորմալ է, որովհետև ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն երկուսն էլ միջդատական վարույթ` նախաքննություն և քննություն իրականացնող մարմիններ են, և ոչ թե իրավունք ունեն, այլ պարտավոր են իրար հետ համագործակցել, քննարկել, որ գրագետ աշխատանք ստացվի, համագործակցված, օպերատիվ-քննչական, ի վերջո, ըստ Օհանյանի, եթե զանգով արդարադատություն լիներ, դա կարվեր նաև Վերաքննիչ դատարանում:

«Չէին կարո՞ղ Վերաքննիչ զանգել նույն կերպ, ճնշել: Որ այդպես լիներ, հիմա Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր, և ոչ միայն նա, այլև մյուսները, բայց, ինչպես տեսնում ենք, օբյեկտիվ ձերբակալում են, հիմքեր չկան, բաց են թողնում, ով ուզում է լինի»,- ասաց նա:

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ևս ներկայացրեց իր մտահոգությունները: Թիվ մեկ մտահոգությունը, ըստ Եղիազարյանի, այն է, որ նման բան պետք է ընդհանրապես չլիներ, որովհետև դա խայտառակության գագաթնակետն է, բացի դրանից՝ նա կարծում է, որ պետք է հիմա աչալուրջ լինել, որպեսզի թշնամիները, այս ամենից ոգևորված, գործողություններ չկատարեն Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ որ միանշանակ կկատարեն, Եղիազարյանը վստահ է, քանի որ կարծում է` նրանք տեսան, որ մենք թույլ կետեր ունենք, և դրանից կօգտվեն միանշանակ:

«Գիտեք, գաղտնալսումն առավելություն է տալիս մարդկանց, որոնք իրավունք չունեն այդ առավելությունն ընդհանրապես ունենալու, և չնայած մոտավորապես պարզ է, գոնե ինձ համար արդեն պարզ է, թե դա որտեղից է գալիս: Ցավոք սրտի, այսօրվա իշխանությունը ոչ միայն դասեր չի քաղել դրանից, այլ նույնիսկ փորձում է օգուտ ունենալ, որն անթույլատրելի եմ համարում: Ավելի լավ է` մտածեն` երկիրն ինչ վիճակի մեջ է, որպեսզի մեր երկրում նման բաներ չլինեն»,- ասաց նա:

Նա խորհուրդ տվեց մտածել, թե ինչպես վերացնել թերությունները, ապա հիշեցրեց` մենք փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և այդ ամենը կարող է սարսափներով ավարտվել մեզ համար:

Հարցին` արդյո՞ք այս հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ արտաքին ուժերի մասնակցություն տեսնում է, նա պատասխանեց.

«Գիտեք, Աստված չանի, որ Թուրքիան մեզ լսած լինի և մեր ներքին կյանքին միջամտելու համար դա օգտագործի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

14:10 06.07.2025

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP