Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են

17:01 02.08.2024

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարների սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխան հարվածի մտադրությունը, իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ իրանական կողմը հնարավոր է՝ վրեժխնդիր լինելու նպատակով հարվածներ հասցնի արտերկրում գտնվող իսրայելական/հրեական թիրախներին, ինչպիսիք են դեսպանատները, սինագոգները, հրեական համայնքային կենտրոնները և այլն։

«Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային ճանապարհորդություն պլանավորողներին լրջորեն վերանայել այն երկրներ մեկնելու անհրաժեշտությունը, որոնց համար տրվել են ճամփորդական նախազգուշացումներ միջինից բարձր սպառնալիքի մակարդակով (մակարդակ 3 կամ 4):

Բոլոր այդ ուղղություններով զգույշ եղեք և հետևեք Ազգային անվտանգության խորհրդի կայքում ներկայացված առաջարկություններին՝ ներառյալ հանրային վայրերում (առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր և այլն) զգոն մնալը, իսրայելական կամ հրեական նշանների բաց ցուցադրումը: Խուսափեք խոշոր միջոցառումներից, որոնք չեն պաշտպանվում տեղական իշխանությունների կողմից, և զերծ մնացեք ցույցերից և բողոքի ակցիաներից», – նշված է իսրայելական խորհրդի հայտարարության մեջ:

Արտասահման մեկնել պլանավորելու ժամանակ հրեաներին խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի թռիչքներ, որոնք չեն մտնում Իսրայելի համար թշնամի հանդիսացող երկրների (Լիբանան, Իրան, Սիրիա, Եմեն և Իրաք) և այն երկրների օդային տարածք, որոնք գտնվում են խիստ վտանգի տակ գտնվող ճամփորդական նախազգուշացումների ներքո ու դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն Իսրայելի հետ (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Պակիստան և Ալժիր): Հատկանշական է, որ ներկայացված 40 երկրների ցանկում Հայաստանն առաջին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է (No Travel Threat), իսկ Ադրբեջանը՝ երկրորդ աստիճանի՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է (Potential Threat):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

BACK_TO_TOP