16:53 08.08.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 137,095.4 հազար դրամ գումարի չափով՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի 1168 ծրագրի 11003, 32001 և 32007 միջոցառումներով նախատեսված գումարների մի մասը, որի հետագայում ամբողջական կամ մասնակի վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է:
Որոշման ընդունման արդյունքում կամբողջականացվեն «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքային պայմաններ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև Երվանդ Մանարյանի 100–ամյակին նվիրած միջոցառումները։
17:07 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...
17:00 06.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիրՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...
16:54 06.06.2025
Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակովՕգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և […] ...
16:48 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության […] ...
16:42 06.06.2025
71-ամյա կնոջ բնակարանից գողացել էին 10․000 եվրո, 10․000 դոլար և ոսկեղենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր հունվարի 10-ին: Երևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 71-ամյա կինը հայտնել էր, որ այդ օրն իր բնակարանից գողացել են 10 հազար եվրո, 10 հազար դոլար և ոսկյա զարդեր: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ […] ...
16:34 06.06.2025
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականըԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են […] ...