20:51 08.08.2024
Եվրամիությունը Մեքսիկային կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա մասնակցի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։
Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն, այս մասին Euractiv-ի հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն։
«Մեքսիկան 2005 թվականից հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ իր հետ բխող իրավական պարտավորություններով, հետևաբար, մենք հավատում ենք, որ Մեքսիկան կկատարի իր պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ», – ասել է Ստանոն։
Նա հիշեցրել է, որ Մեքսիկան մասնակցել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին, որի ժամանակ կոնսենսուս է ձեռք բերվել Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
17:22 06.06.2025
Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...
17:14 06.06.2025
ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...
17:07 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...
17:00 06.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիրՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...
16:54 06.06.2025
Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման նպատակովՕգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում նախատեսվում են իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացնում է առցանց հարցում: Հարցման նպատակն է կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և […] ...
16:48 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության […] ...