Մեքսիկան հայտարարել է, որ չի կարողանա ձերբակալել Պուտինին նրա այցի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մեքսիկան հայտարարել է, որ չի կարողանա ձերբակալել Պուտինին նրա այցի դեպքում

21:55 08.08.2024

Մեքսիկայի իշխանությունները չեն կարողանա ձերբակալել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի (ICC) հրամանով, եթե նա հոկտեմբերին մասնակցի հանրապետության հաջորդ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

«Մենք չենք կարող դա անել, դա մեր գործը չէ»,-պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե արդյոք Մեքսիկայի իշխանությունները կգործեն ՄՔԴ-ի հրամանի համաձայն՝ Ռուսաստանի ղեկավարի՝ երկիր այցի դեպքում:

Լոպես Օբրադորը հաստատել է, որ երկրի իշխանությունները Շեյնբաումի երդմնակալության հրավերներ են ուղարկել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնց հետ Մեքսիկան դիվանագիտական ​​հարաբերություններ ունի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

17:38 06.06.2025

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։ Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

17:30 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ...

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

17:22 06.06.2025

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:14 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

17:07 06.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

17:00 06.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...

BACK_TO_TOP