12:50 13.08.2024
Միացյալ Նահանգները Թուրքիային և Իրանի հետ կապեր ունեցող այլ դաշնակիցներին կոչ է անում օգնել նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ամերիկացի դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Իրանի և նրա դաշնակիցների հնարավոր հարձակումները ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բարձրագույն ղեկավարների սպանությունից հետո։
«Մենք խնդրում ենք մեր բոլոր դաշնակիցներին, ովքեր հարաբերություններ ունեն Իրանի հետ, համոզել նրանց դեէսկալացիայի հարցում, այդ թվում՝ Թուրքիային», – ասել է նա Ստամբուլում լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ, որտեղ ամփոփել է իր դիվանագիտական առաքելությունը Թուրքիայում։
Ֆլեյքն ասել է, որ Վաշինգտոնում թուրք դիվանագետները ակտիվորեն աշխատում են իրավիճակի սրումը կանխելու համար:
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...