«Նոան» առաջին խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին». ԿԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

«Նոան» առաջին խաղում խոշոր հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին». ԿԼ

10:32 21.08.2024

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դիմակայության առաջին խաղում խոշոր 3-0 հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին»։

Չորրորդ րոպեին հաշիվը բացել է պորտուգալացի հարձակցող Գոնսալու Գրեգորիուն, Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը 81-րդ րոպեին դիպուկ իրացրել է 11-մետրանոցն ու կրկնապատկել իր թիմի առավելությունը, իսկ ավելացված երրորդ րոպեին հանդիպման վերջակետը դրել է բրազիլացի Մաթեուս Այասը։

Ի դեպ, 29-ամյա Գրեգորիուն Կոնֆերենցիաների լիգայի բոլոր տնային խաղերում գրավել է մրցակիցների դարպասը և 6 գոլով գլխավորում է մրցաշարի որալավորման փուլի լավագույն ռմբարկուների ցուցակը։

Նշենք նաև, որ 61-րդ րոպեից հանդիպումը մոտ կես ժամով ընդհատվել է` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնի լույսերի անջատման պատճառով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 29-ին Սլովակիայում։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլին մասնակցում է նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որն օգոստոսի 22-ին Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի սլովենական «Ցելյեին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

22:18 14.05.2025

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

BACK_TO_TOP