09:10 14.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն՝ այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն ավարտված չէ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք փորձաքննության արդյունքներով։ ՀՔԾ խոսնակը մեզ հայտնեց, որ դեռ չի ավարտվել, սակայն եթե ավարտվի էլ, հնարավոր է արդյունքները մեզ չտրամադրեն։ «Եթե քննիչը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա կտրամադրենք»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, որ հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, ի՞նչ հիմնավորմամբ չպիտի տրամադրվի փորձաքննության արդյունքը, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով»։
Այսինքն՝ մարդկանց վարկաբեկելիս հայտարարում են, իսկ արդարացնելիս՝ ոչ։ Մեր աղբյուրներն ասում են, որ փորձաքննությունը վաղուց է ավարտվել։ Պարզվել է, որ 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ, իսկ 2-ը, մեր աղբյուրի պնդմամբ, կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առևանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն և կրակել նրա մեքենայի վրա»։
21:49 02.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջևՄիացյալ Նահանգները դեռևս չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի իր դերից, սակայն իրավիճակը կփոխվի, եթե հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մեր դիրքորոշումն այս պահին մնում է նույնը։ Սակայն, եթե առաջընթաց չլինի, դա կփոխվի։ Եվ այդ փոփոխությունը կվերաբերի մեր գործողություններին որպես միջնորդ։ Սակայն մենք […] ...
21:38 02.05.2025
Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներՇտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...
21:27 02.05.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...