19:10 22.08.2024
Չինացի գիտնականները հայտնաբերել են 2020 թվականին Chang’e-5 զոնդի կողմից Երկիր բերված լուսնային հողի նմուշներից ջուր հանելու միջոց, որը կարող է կարևոր դեր խաղալ լուսնային հետազոտական կայանի կառուցման գործում, հայտնում է Xinhua-ն, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Երեք տարվա խորը հետազոտություններից և կրկնակի փորձարկումներից հետո հետազոտական թիմը պարզեց, որ լուսնային հողի հանքանյութերը պարունակում են ջրածնի մեծ պաշարներ, քանի որ միլիոնավոր տարիներ ենթարկվել են արևային քամու ազդեցությանը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ տաքացնելիս ջրածինը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում հանքանյութերում պարունակվող երկաթի օքսիդի հետ, որի արդյունքում առաջանում է երկաթ պարզ նյութը և մեծ քանակությամբ ջուր։
«Երբ ջերմաստիճանը բարձրանում է 1000 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի, լուսնային հողը սկսում է հալվել, իսկ ռեակցիայի արդյունքում գոյացած ջուրը սկսում է արտանետվել գոլորշու տեսքով»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ բազմաթիվ փորձեր կատարելուց հետո գիտնականները պարզել են, որ լուսնային հողի 1 գրամից կարելի է ստանալ 51-76 միլիգրամ ջուր։ Այսպիսով, մեկ տոննան կարող է արտադրել 51-76 կիլոգրամ ջուր, որը համարժեք է 500 մլ-անոց 100 շշի և կարող է օրական 50 մարդու ջրով ապահովել:
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...