13:46 03.04.2018
«Հիանալի ընթրիք ընկերների և հիանալի հայերի հետ»,- «Instagram»-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը և դրան կից լուսանկարներ հրապարակել:
Նկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:
Վաստակավոր արտիստը անդրադարձել է նաև Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխությանը: Նկատենք, որ Նարեկը «կարմիր սատանաների» երկրպագու է.
«Չնայած երկար տարիներ է` հանդիսանում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու, բայց շատ վշտացած եմ թիմում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից և այն խաղաոճից, որ մարզիչը ստիպում է թիմին: Այնպես որ, ես շատ ուրախ եմ Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխության առթիվ, քանի որ վստահ եմ, որ սա Մխիթարյանի ստեղծագործ, դասական և պարզապես փայլուն խաղաոճին համապատասխան ամենաճիշտ թիմն է: Հաջողություն եմ մաղթում քեզ, ընկերս: Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանը փառահեղ կլինի»,- գրել է Նարեկ Հախնազարյանը:
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքը23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...
23:19 01.05.2025
Վարդենիս գյուղում այրվել է անասնակերՄայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...
23:11 01.05.2025
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցնի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...