Թուրքիայում կոչ են արել արձագանքել ԱՄՆ պատժամիջոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Թուրքիայում կոչ են արել արձագանքել ԱՄՆ պատժամիջոցներին

13:01 26.08.2024

Թուրքական ոչ խորհրդարանական «Վաթան» կուսակցությունը կոչ է արել հանրապետության իշխանություններին արձագանքել Ռուսաստանի հետ առևտրի համար տեղական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների դեմ։ Ինչպես Aydınlık թերթին ասել է կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն, ամերիկյան կողմին պետք է անհապաղ նոտա հանձնվի, որում պետք է նշվի, որ Թուրքիան իրավունք ունի զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները ում հետ հարմար է գտնում։

«Որպես «Վաթան» կուսակցություն՝ մենք կոչ ենք անում Թուրքիային անհապաղ նոտա հղել ԱՄՆ-ին այդ պատժամիջոցների վերաբերյալ, նա պետք է բացահայտ հայտարարի, որ Թուրքիայի Հանրապետությունը անկախ պետություն է և իրավունք ունի առևտուր անել ում հետ հարմար է գտնում, մենք որքան հնարավոր է շուտ պետք է  ազատվենք ատլանտյան համակարգի ճնշումից»,- ասել է կուսակցության ներկայացուցիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP