19:14 26.08.2024
171 նոր ավտոբուս ու 15 տրոլեյբուս արդեն Չինաստանից տեղափոխվում է Երևան: Շարժակազմերի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ: Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում մայրաքաղաքում կշարունակվի նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ձևավորումը:
«Առաջնահերթությունը պե՛տք է տրվի հանրային տրանսպորտին. սա քմահաճույք չէ, այս ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե մենք այն միտումը, որը հիմա ունենք ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված չկանխենք և չստեղծենք հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար, որոշակի խոչընդոտներ ստեղծելով ավտոմեքենաների համար՝ մենք մի օր մեր ավտոմեքենայով տանից դուրս ենք գալու և կանգնած մնալու մեր բակի մոտ: Առանձնացված գծերը տալու են առավելություն: Այն քաղաքները, որոնք այս ճանապարհով սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են իրականում բարվոք երթևեկություն»,-ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունում:
***
Երևանում նախատեսվում է նոր կանգառասրահների տեղադրում` վճարային տերմինալներով: Առաջին նմուշը՝ որոշակի դիտարկումից հետո, վերափոխված տարբերակով առաջիկայում կտեղադրվի: Այս տարի նախատեսվում է նմանատիպ շուրջ 50 կանգառասրահի տեղադրում:
***
«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի Մերգելյանի այգի: Հանգստի գոտու հիմնանորոգումն ավարտական փուլում է: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:
***
Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. նախագծով ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Հանրապետության և Թումանյան փողոցներում:
***
Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ փուլ առ փուլ կառավարելի են դառնում էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև տարեվերջ համակարգում տեղադրել նաև տրամադրված և տրամադրվող շինթույլտվությունների ու շինբարեկարգման ոլորտին վերաբերող տեղեկատվությունը:
***
Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Աշխատակիցները նաև կապահովվեն նոր՝ միանման ամառային, աշնանային և ձմեռային հանդերձանքով:
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
19:39 06.08.2025
«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլըՀռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...
19:24 06.08.2025
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժություններըՎրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...