19:46 28.08.2024
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն: Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզից՝ բազմաթիվ վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ տեղեկությունների՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղից էլ Սիսիանի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի կոշիկը:
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...