20:40 29.08.2024
Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը մշակել է գեներատիվ արհեստական ինտելեկտի ChatGPT-ով չաթ-բոտ, բանակցում է գործարքի շուրջ, որը կարող է ընկերության կապիտալիզացիան հասցնել 100 միլիարդ դոլարի, այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների:
Նրանց տեղեկություններով՝ գործարքից հետո ընկերության արժեքի աճն այս դեպքում կկազմի 20 մլրդ դոլար։
Ըստ NYT-ի՝ OpenAI-ում ներդրումների վերջին լայնածավալ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին, երբ ընկերությունը ներկայացրել է ChatGPT-ը։ Վերջին ամիսներին չաթ-բոթեր մշակողների ներդրումները նվազել են, այնուամենայնիվ, OpenAI-ը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքը AI-ի վրա հիմնված տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների շրջանում:
Հուլիսի 26-ին OpenAI-ը հայտարարեց SearchGPT-ի փորձնական մեկնարկի մասին, որը AI-ով աշխատող որոնման համակարգ է: Ընկերության խոսքով՝ որոնողական համակարգն ի վիճակի է հարցումներին ուղղակի պատասխաններ տալ՝ օգտագործված ռեսուրսների հղումներով։ Ծառայությունը կպատասխանի նաև օգտատերերի ճշտող հարցերին։ OpenAI-ը նշել է, որ ծառայության հաղորդակցման հնարավորությունների կատարելագործումը հնարավորություն կտա ավելի արագ և հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, քան ավանդական որոնողական համակարգերում։
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...
14:06 27.07.2025
Աթենքում կկայանա ըմբշամարտի Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը, Հայաստանի հավաքականի կազմերը հայտնի ենՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կկայանա Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան 48 կգ Մարտին Մանջիկյան 51 կգ Մարատ Աճեմյան 55 կգ Մերուժան Մխիթարյան 60 կգ Զավեն Մեժլումյան 65 կգ Ջանես Նազարյան 71 կգ Ռոման Ուսոյան 80 կգ Հայկ Մեղրիյան 92 կգ […] ...