Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

13:59 14.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի և Հայաստանում Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա:

Արա Բաբլոյանի խոսքերով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը:

«Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է Հայաստանը. անշուշտ, այս ամենը փաստում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման մասին»,- նշել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի, խոսել է նաև հայ-ֆրանսիական տնտեսական և առևտրային հարաբերությունների մասին: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի զարգացման գործում:

Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը և վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի կապերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:18 05.05.2025

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

12:10 05.05.2025

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...

SHANTNEWS

12:00 05.05.2025

SHANTNEWS

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

11:15 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

11:00 05.05.2025

Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ​​ծառայողների

ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ​​ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական ​​բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...

BACK_TO_TOP