14:10 04.09.2024
Սեպտեմբերի 4-ի ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի՝ նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ:
Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ նվազեցվել է ինքնակարգավորվող կազմակերպությունների լիազոր մարմնում հաշվառվելու համար անդամակցության տոկոսաչափը: Գործող օրենքով սահմանված է, որ ինքնակարգավորվող կազմակերպության կազմում 30 տոկոս մասնագետները պետք է որակավորված լինեն, որպեսզի կազմակերպությունը կարողանա գրանցվել Կադաստրի կոմիտեում: Օրենքի ընդունումից հետո հաշվառվել է մեկը: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ որոշակի մրցակցություն եւ որակ ապահովելու համար 30 տոկոսի շեմն առաջարկվում է իջեցնել 10 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով մինչեւ հինգ կազմակերպության հաշվառվել Կադաստրի կոմիտեում:
Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանվում է նոր ընթացակարգ՝ նպատակ ունենալով առավելագույնս արդյունավետ դարձնել վերջիններիս կողմից ծավալվող գործունեությունը: Նրանց գործունեությունը հիմնված կլինի հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից եւ կառուցված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած եւ ոլորտին վերաբերելի ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունները կերկայացնեն ծրագրերի կատարողականի վերաբերյալ հատուկ հաշվետվություն:
Նախագծով գնահատողների համար կսահմանվի պարտականություն նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ ժամանակին արմատապես փոխվել է գնահատման գործունեության հետ կապված օրենսդրությունը, հետաքրքրվել է, թե ինչ դրական տեղաշարժ կա համակարգում եւ ներկայիս առաջարկվող փոփոխություններով ինչ կարելի է ակնկալել: Սուրեն Թովմասյանի դիտարկմամբ առաջարկվող փոփոխությունները՝ մասնագիտական տարբեր հանրությունների առկայությունը, հանձնաժողովի ռոտացիոն համակարգը, թվային, էլեկտրոնային համակարգի ներդրումը միտված են համակարգի կատարելագործմանը:
Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ մասնագիտական փորձաքննության եզրակացություն է ներկայացրել, որոնք բովանդակային առումով ընդունելի են եղել:
Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:
08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին08:40 26.05.2025
Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտինՈւկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:00 26.05.2025
Օգնության են հասել փրկարարներըՄայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» […] ...