Հայաստանի դեսպանը Փարիզի փոխքաղաքապետին հանձնեց նրան շնորհված «Բարեկամության շքանշանը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Հայաստանի դեսպանը Փարիզի փոխքաղաքապետին հանձնեց նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»

14:42 05.09.2024

Սեպտեմբերի 4-ին, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչային հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Շնորհավորելով Առնո Նգաչային Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևով պարգևատրվելու կապակցությամբ՝ Անն Հիդալգոն շեշտեց Հայաստանի և Փարիզի միջև առանձնահատուկ կապերը՝ վերահաստատելով, որ Փարիզ քաղաքը մշտապես եղել և շարունակելու է լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։

Remise de l’ordre de l’amitié de la République d’Arménie à Arnaud Ngatcha

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ընդգծեց, որ «Բարեկամության շքանշանի» շնորհումը փոխքաղաքապետ Նգաչային արտահայտում է ողջ Փարիզ քաղաքին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության համար վերջիններիս երախտագիտությունը։

Նա շնորհակալության խոսք հղեց քաղաքապետ Հիդալգոյին, Առնո Նգաչային և ընդհանրապես Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանին անվերապահ աջակցության և լիակատար համերաշխության, Փարիզի սրտում «Հայաստանի էսպլանադի», Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը կրող այգու բացման և հատկապես 2020թ․-ից ի վեր ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունված բանաձևերի և հումանիտար նախաձեռնությունների համար։

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան նշեց, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրեն շնորհված այս բարձր պարգևը։ Նա շեշտեց, որ որպես Փարիզի քաղաքապետի՝ արտաքին հարաբերությունների հարցերով տեղակալ, քաղաքապետ Հիդալգոյի առաջնորդությամբ շարունակելու է նույն եռանդով, համոզմունքով և հանձնառությամբ նպաստել Փարիզի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը։

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը, խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, Փարիզի քաղաքապետի տեղակալները, փարիզամերձ այլ քաղաքների քաղաքապետեր, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Օգնության են հասել փրկարարները

08:00 26.05.2025

Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» […] ...

BACK_TO_TOP