Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացումը. հատկացվել է 3.4 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գործադիրը շարունակում է հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացումը. հատկացվել է 3.4 մլրդ դրամ

16:11 05.09.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3.4 մլրդ դրամ: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 14.1 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 2.7 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 5.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Վարչապետը ներկայացրել է հիմնանորոգվող ճանապարհների ցանկը և ընդգծել՝ հիմնանորոգումների ժամանակ ինչ-որ ձևերով ապահովել այդ ճանապարհներին նորմալ անցանելիությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև՝ ճանապարհները նախագծելիս, այդ թվում՝ գյուղական, գծանշումները պարտադիր ներառել:

Այսպիսով՝ գումար կհատկացվի Սպիտակից Վանաձոր ավտոճանապարհի 11.93 կմ, Վանաձորից Դիլիջան (Վանաձոր քաղաքի հատված) ավտոճանապարհի 6 կմ, Ջրվեժից Գառնի գնացող ավտոճանապարհի 14.93 կմ հատվածից 2.7 կմ, Մ-5-ից դեպի Մրգաշատ-Ալաշկերտ- գ. Արմավիր ավտոճանապարհի ընդհանուր 4 կմ առանձին հատվածներից 1.3 կմ, Մ-6-Աթան ավտոճանապարհից դեպի – Ահնիձոր 4 կմ, Երևանի Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի ընդհանուր 5.2 կմ հատվածից 2.1 կմ, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի ընդհանուր 5.7 կմ հատվածից 2 կմ, Լոռու մարզի Վանաձոր համայնքի Սանկտ – Պետերբուրգի փողոցի 1.75 կմ հատվածների հիմնանորոգման համար:

Գումար կհատկացվի նաև Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 52-րդ կմ-ում (Ալավերդի քաղաքի սկզբնամաս) գտնող փլուզված հենապատի վերականգման, Նոր Հաճնից դեպի Աբովյան տանող ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի (640 մետր երկարությամբ) կամրջի վերանորոգման, Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Գումար է նախատեսվում մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռք բերման համար՝ Քաջարանից դեպի Մեղրի տանող (Մեղրիի լեռնանցք) 1.8 կմ, դեպի Ծաղկաձորի մարզահամալիր տանող ավտոճանապարհից սկիզբ առնող և դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ, Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհից Կոտայքի մարզը Կորեայի ձորով դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհի 1.1 կմ հատվածների հիմնանորոգում, Արարատի մարզի Ոսկետափի տրանսպորտային հանգույցում առկա ուղեանցի տեխնիկական վիճակի հետազննման և դրա արդյունքում առաջարկվող միջոցառումների իրականացում, Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Ավելի քան 186 մլն դրամ է հատկացվել հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Աշտարակից Ուշի տանող ավտոճանապարհի 5.8 կմ, Մասիսի տրանսպորտային հանգույցից Մասիս տանող ավտոճանապարհի 9.5 կմ, Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի 5 կմ, Գոշավանքին մոտեցող ավտոճանապարհի 3.9 կմ հատվածների հիմնանորոգում, Ջերմուկի խաչմերուկում ջրահեռացման ապահովման, դեպի Ջերմուկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում փլուզված հատվածի և Կեչուտի ջրամբարի հարակից հատվածում նստվածքային հատվածի վերականգնում, Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ Հրապարակ էստակադայի հիմնանորոգում, Թթուջուրից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP