16:37 05.09.2024
Կառավարության հավանությանն է արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը: Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: Կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում և հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները:
Միևնույն ժամանակ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման և տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների մասով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի հստակեցումն է, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 3811 (նյութեր, հավելանյութեր) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառելն ու ակցիզային հարկով հարկելն է։
22:47 06.08.2025
Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ ԳալագերինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության […] ...
22:38 06.08.2025
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն ենԱնտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...
22:24 06.08.2025
Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...