18:12 06.09.2024
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
«Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս կրթամշակութային միջոցառմանը մեր ներկայությունը պատահական չէ: «Դպրոցականների ֆիլհարմոնիան» մեր լուրջ ավանդույթներ ունեցող ծրագրերից է, որին մասնակցելով դուք էլ եք համոզվել, թե մշակույթն ու արվեստն ինչ կարևոր են անձի զարգացման ու լայն աշխարհայացքի ձևավորման համար: Արվեստն իր ժանրային տարբեր դրսևորումներով չվախենալու, երազանքների հետևից գնալու, բարձր արժեքներ ստեղծելու և դրանց ձգտելու ամենաիրական ճանապարհն է: Հատկապես երաժշտությունն օգնում է հասնել երազանքին, քանի որ այն մեր կյանքի բոլոր իրավիճակներում միշտ ուղեկցում է մեզ, միշտ օգնում է երազել»,- ասել է նախարարը՝ դիմելով երեխաներին և մաղթելով նրանց նորանոր տպավորություններ և ոգևորվածություն:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի աշխատակազմին՝ նշելով, որ երեխաների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, և մասնագետների ջանքերն ու ներդրումը անչափ կարևոր են ծրագրի կայացման գործում: Միջոցառման շրջանակում ծրագրի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով, իսկ ամառային դպրոցի սաները «Հարվածային գործիքներ» դասընթացի շրջանակում պարգևատրվել են հավաստագրերով:
«Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը երաժշտական հանդիպումների շարք է, որի ընթացքում ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողներին ներկայացվում է դասական, ազգային և ժամանակակից երաժշտություն: Նախագիծը ներառում է դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների հետ և նրանց ստեղծագործություններին, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...