18:26 06.09.2024
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։ Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի ապահովումը և հարկային կարգապահության բարձրացումն է։
Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական Միության անդամ երկրների փորձը՝ անդրադառնալով առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։
Քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, որի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։
Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:
Խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խմբեր, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
21:25 06.08.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...