16:17 07.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։
Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում:
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել՝ ի նպաստ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա ամուր բարեկամության խորացման և մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնահատուկ հարաբերությունների զարգացման, որում անձամբ ունեցել եք մեծ ու խորհրդանշական դերակատարում: Դրա լավագույն օրինակներից է Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը:
Բարձր եմ գնահատում Հայաստանին վերաբերող հարցերում Ձեր շարունակական ուշադրությունը։ Մեծ գնահատանքով ենք հիշում մեր երկրի համար դժվարին ժամանակներում Հայաստան կատարած Ձեր այցն ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխությունը։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետևողական ջանքերը տարածաշրջանում անվտանգության, արդար ու տևական խաղաղության հաստատման գործում:
Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում»։
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...