17:14 09.09.2024
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրել՝ բացառապես մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սեւակ Միքայելյանի խոսքով համաձայնագիրը տարածվում է զարգացող եւ քիչ զարգացած երկրների վրա:
«Բոլոր այն դեպքերում, երբ այդ երկրները բախվում են արտակարգ իրավիճակների հետ, եւ իրենց արտադրական հնարավորությունները թույլ չեն տալիս համաճարակային իրադրությունից բխող դեղեր արտադրել ու սպասարկել ազգաբնակչությանը, ԱՀԿ անդամ երկիրը կարողանում է դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի: Վերջինս էլ հարկադիր լիցենզիա է տրամադրում իր երկրի՝ արտադրական հնարավորություն ունեցող որեւէ ընկերության՝ այդ դեղերն արտադրելու եւ դիմող երկրին տրամադրելու համար»,- մանրամասնել է զեկուցողը:
Նշվել է, որ փաստաթղթին միացել է 111 ԱՀԿ անդամ երկիր: Արձանագրությանն անդամ երկրների կողմից միանալու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:
««Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» օրինագիծը քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում:
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...