16:35 10.09.2024
Սոցիալական աջակցութան ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով նախաձեռնությունը բխում է Կառավարության ստանձնած մի քանի կարեւոր պարտականություններից ու պարտավորություններից. հաղթահարվելու է ծայրահեղ աղքատությունը, ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման եւ դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը:
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ եւ սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:
Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով ներկայացրած կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը շուրջ 85 հազար է, իսկ նպաստ ստացող ընտանիքները շուրջ 67 հազար են, սահմանվել են անցումային դրույթներ, համաձայն որոնց՝ արդեն հին համակարգով նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքները մինչեւ ընտանիքի հաջորդ հաշվառման փաստագրման ամիսը ներառյալ կշարունակեն ստանալ նպաստը:
Աննա Ժամակոչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ անապահովության գնահատման մեխանիզմների, սոցիալական խմբերի պատկանելիության հիմքով միավորների ձեռքբերման վերաբերյալ:
«Սոցիալական աջակցության համակարգը հեղինակազրկվել էր վերջին տասնամյակներին վարվող քաղաքականության պատճառով: Հուսով եմ, որ մեր այս երկար սպասված փոփոխությունը վերջ կդնի բոլոր կարծրատիպերին եւ արատավոր մոտեցումներին»,- ասել է հարակից զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
Նպաստի նոր համակարգի կոնցեպտը մշակվել է դեռեւս 2019 թվականին:
«Ես հույս ունեմ, որ նախագիծը մեր քաղաքական հանձնառությունն իրականացնելու հնարավորություն կտա, այն է՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ սոցիալական աջակցությունը դարձնել ավելի հասցեական»,- նշել է հարակից զեկուցողը՝ որպես նախագծի ամենակարեւոր սկզբունք ընդգծելով աշխատանքի խթանումը:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին նախագծի վերաբերյալ տեղի է ունենալու քննարկում:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի մշակումն ու ընդունումը՝ ընդգծելով երկար տարիներ գործող ոչ արդար սոցիալական քաղաքականության հանգամանքը:
Եզրափակիչ ելույթում Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախագծի վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ եւս մեկ անգամ ընդգծելով օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...