10:43 11.09.2024
Սեպտեմբերի 12-14-ը Երևանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության և Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը 45 տարեկանից ցածր երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ միմյանց հետ կապվելու, փորձի փոխանակման և միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:
Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդեն Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի և Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենի ելույթները: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, այն նպատակ ունի ամրապնդելու և երիտասարդացնելու ժողովրդավարությունը՝ դարձնելով ավելի ներկայացուցչական բոլոր սերունդների համար: Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը նպաստում է կազմակերպության աշխատանքին՝ խթանելու համար երիտասարդների մասնակցությունը խորհրդարաններում և ապահովելու երիտասարդ պատգամավորների լիարժեք դերակատարումը խորհրդարանի աշխատանքում: Համաձայն Միջխորհրդարանական միության վերջին տվյալների՝ մինչև 30 տարեկան պատգամավորները կազմում են ամբողջ աշխարհում խորհրդարանականների ընդամենը 2,86 տոկոսը, ինչն ընդգծում է ներկայացուցչական զգալի դեֆիցիտը՝ համեմատած նույն տարիքային խմբի աշխարհի բնակչության մոտ կեսի հետ:
Հայաստանը խորհրդարանում երիտասարդներին ներգրավելու լավ փորձ ունի՝ վերջին տարիներին մշտապես գլխավորելով Միջխորհրդարանական միության մինչև 30 տարեկան պատգամավորների վարկանիշը»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...
21:50 25.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելՄայիսի 25-ին` ժամը 17:36-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 32-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
21:30 25.05.2025
Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտԳիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […] ...
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...