Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության խնդիրները լուծելու առումով. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության խնդիրները լուծելու առումով. վարչապետ

13:35 12.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Վարչապետը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, որի շուրջ ցանկանում է կիսվել, որովհետև երիտասարդների մուտքը և ակտիվությունը քաղաքականություն կարևոր և հասկանալի է։ Վարչապետը նշել է, որ որոշակի հայեցակարգային հարց ունի երիտասարդ պատգամավոր արտահայտության հետ, որովհետև իր ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները։

«Քանի որ խոսում ենք քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավածության մասին, ես հիշում եմ ժամանակին իմ շատ հարգելի բարեկամի խորհուրդ։ Երբ ես սկսել էի զբաղվել լրագրությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ երբեք թույլ չտաս, որպեսզի քեզ անվանեն երիտասարդ լրագրող, որովհետև երբ հանրությունը ֆիքսի, որ դու երիտասարդ լրագրող ես, 60 տարեկան էլ լինես բոլորը քեզ հիշելու են որպես երիտասարդ լրագրող։ Այս առումով, իհարկե կարծում եմ, այդ խորհրդի մեջ կա շատ էական բովանդակություն, և կարևոր է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն բառիս փոխաբերական իմաստով նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին:

Կարևոր եմ համարում ընդգծել այս առանձնահատոկությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իհարկե, փորձը շատ կարևոր բան է ամեն ինչում, հատկապես քաղաքականության մեջ, բայց այսօր արդեն մանավանդ տեխնոլոգիաների դարում կան գիտելիքներ և իմացություններ, որոնք բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա յուրաքանչյուրն անհատապես պետք է գնահատի, կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան ավագ և սա օբյեկտիվ իրականություն է։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հին ասացվածքն այդպես էլ չի կորցրել և երևի չի կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»։ «Այստեղ, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է, որ կարողության և իմացության այս միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն, կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է։ Կարող եմ խոսել մեր փորձի կամ եզրակացության մասին, որին հանգել է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և մեր քաղաքական թիմը։ Մենք փորձում ենք այս գաղափարն առաջ մղել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Այդպիսի խնդիր գոյություն չունի և հակառակը, չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության կամ ավելի ճիշտ կրթության պակասի, կամ կրթության բացակայության, կամ կրթության ցածր որակի հետ։ Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ նաև դրա համար երբեմն շատ քննադատում են, բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշակերտներին, երեխաներին, հետագայում նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար: Եվ եթե փորձենք թարգմանել՝ ի՞նչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է, ըստ էության, կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, իհարկե, երբ դա կապված չէ առողջական և շարժունակության խնդիրների հետ: «Եվ այս առումով, մեր Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ:

Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է՝ ապահովել նաև մարդկանց տրանսֆորմացիան կամ ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում: Եվ այդ առումով, վարչապետի խոսքով, այս խնդիրների հասցեագրումը ՀՀ Կառավարության առաջնային օրակարգերից է, այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 3 անկյունաքարային ծրագիր, որոնցից մեկը 300 դպրոց կառուցել, վերակառուցել, հիմնանորոգելու ծրագիրն է, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագիրն է, և երրորդը՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, գիտությանը և հետազոտություններին:

«Ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է, և մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի իր կրթությունը, այդ թվում՝ աշխատանքի մեջ: Ես սովորաբար այս միտքը կիսում եմ հրապարակայնորեն՝ ասելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, եթե իրենց աշխատանքը չեն զուգակցում կրթությամբ, ինքնակրթությամբ, որովհետև մեծ հաշվով կրթությունը տեղեկություններ ստանալու, այդ տեղեկությունները մշակելու և այդ տեղեկություններից եզրակացություններ անելու հմտությունն է: Ահա այս պրոցեսն ակնհայտ է դարձնում, որ կրթությունը մեր բոլորի ամենօրյա գործն է և մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, պետք է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրի սեփական կրթությանը՝ անկախ նրանից ինքը որևէ կրթական ուսումնական հաստատությունում սովորում է, թե չի սովորում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ներկաներն այս համաժողովից կվերադառնան նոր էներգիայով լիցքավորված՝ ծառայելու ի շահ իրենց երկրների կայունությանը և զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ սա այն հարթակն է, որն ի ցույց է դնում, որ գլոբալ կայունությունը, գլոբալ խաղաղությունը և գլոբալ զարգացումը բոլորի օրակարգի մաս է, և այդ օրակարգով հետաքրքրվածությունն է, որ այստեղ, տարբեր հարթակներում միավորում և համախմբում է բոլորին:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Դեն Քարդենը, որը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի նախագահն է: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Համաժողովը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 12-14-ին: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցեր քննարկելու, փորձ փոխանակելու և առաջխաղացում ապահովելու համար:

10-րդ գլոբալ համաժողովի առաջնահերթ նպատակը երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցերն են գլոբալ ճգնաժամերի պայմաններում, փնտրելով լուծումներ՝ ապահովել շարունակական կրթության հասանելիությունը և ստեղծել աշխատանքի հնարավորություններ:

Երիտասարդ խորհրդարանականներն այդ օրերին կքննարկեն «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման:

Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 180 երկիր: Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական կորպուսից, քաղաքացիական հասարակությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP