Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

15:06 19.09.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին:

Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն ազգային մրցունակության նախադրյալ է և այս համատեքստում առանձնակի ընդգծել արհեստական բանականության կիրառության կարևորությունը տնտեստության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի աճի արագ տեմպերն ու արտադրողականության աճի պոտենցիալը։

Հանդիպմանը NVIDIA-ի ԱՄԷ-ի ներկայացուցիչ, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման տնօրեն Անտոն Զորաևը մանրամասն ներկայացրել է ընկերության լուծումներ՝ փոխակերպելով աշխարհի խոշորագույն արդյունաբերությունները` խորապես ազդելով հասարակության վրա: Կողմերը հանգամանալից քննարկել են նաև ՀՀ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների նախապատրաստման, ներդրման, ինչպես նաև գերհամակարգիչների կիրառման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ամենատարբեր՝ տնտեսական, կրթական, առողջապահական, կիբեռանվտանգության, քաղաքացիական ծառայությունների կազմակերպման, քաղաքաշինության և այլ բնագավառների զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ քննարկվել է նաև հայոց լեզվի մոդելի ներդրման կարևորության հարցը: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախանշյալ ուղղություններով հետագա փոխգործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «GeForce Now» ընկերության ԱՊՀ երկրների և Հարավային Կորեայի տարածաշրջանային տնօրեն Պավել Տռոիցկին, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման «ԱԴԿԱՌՍ» գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանը, «Արմեդ-Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: NVIDIA-ն հիմնադրվել է 1993 թվականին: NVIDIA-ի արագընթաց աճը կապված է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում գերակայության հետ: Այժմ այն ​​դարձել է մասնագիտացված GPU-ների և կիսահաղորդիչ կոմպոնենտների առաջատար մատակարարը AI համակարգերի համար ամբողջ աշխարհում: NVIDIA-ն այժմ ամբողջական փաթեթային հաշվողական ենթակառուցվածքային ընկերություն է՝ տվյալների կենտրոնական մասշտաբով: Ընկերության գլխամասը տեղակայված է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում:

Ընկերությունն ունի ավելի քան 31․000 աշխատակից աշխարհի 36 երկրներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

BACK_TO_TOP